ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տաք է սիրտը նրա

Տաք է սիրտը նրա
17.04.2015 | 00:15

Նրանք սրտոտ տեսակ են: Հայի էդ տեսակը, որի մարմնացումն է Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, քիչ-քիչ վերանում է: ՈՒ նրա գոյությունը իշխանական անսիրտ հիերարխիայում հենց նրանով է կարևոր, որ հանդուրժողականության, մարդեղենության աուրա է տարածում, ինչն առաջին հերթին պետք է նրանց` իշխանավորներին, հետո` մեզ-մնացածիս:
ՈՒ նրա դեպքում ծննդյան օրվա շնորհավորանքն անպայման սիրտ տանող ուղիով է անցնում:
Որպես քաղաքապետ, նա կարող է և հազար «այիբ» ունենալ, ու բոլորը չէ, որ կհամաձայնեն (պետք էլ չէ, որ համաձայնեն), որ Երևանը իսկապես փոխվել-գեղեցկացել է, մանավանդ գարնանը, երբ շնչիդ հետ «արտաշնչում» են այսքան գույնզգույն կակաչները: Բայց բոլորը կհամաձայնեն` տաք է սիրտը նրա: Հասարակ: Բարի։ Կամեցող։ Չի «ցցվում» երբեք: Մարգարյաններն այս ամենի հետ ու այս ամենի կողքին ունեն սկզբունքներ, որոնց համար մի դեպքում կարող են դառնալ դիսիդենտ, մյուս դեպքում` իրենց իսկ կուսակցությունում, առանց աղմուկի` մի քայլ իսկ հետ ու առաջ չանել: Միևնույն ժամանակ մնալով «թիմի մարդ»:
Եվ վերջապես, էդքան երեխա ո՞վ ունենա, որ չսիրես ու չասես.
-Աստված պահի: Շնորհավոր, սիրելի Տարոն։ Երևանցիներիս գլխից անպակաս:


«Իրատես»

Դիտվել է՝ 4553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

class="footer-right"> .